Ավստրալիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկմամբ: Այս մասին ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնի հայտարարությունում:
«Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին և մյուս բոլորին՝ զսպվածություն ցուցաբերելու և աջակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին՝ օգնելու խաղաղ կարգավորման բանակցություններին»,- ասված է հայտարարությունում: