Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական ցուցանիշը. վերջին օրվա ընթացքում հայտնաբերված նոր դեպքերի թիվն աճել է 448-ով:
StopCov կառավարական կայքի համաձայն, հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 6.640 է:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաները լքել է 299 մարդ, իսկ համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 3419 հիվանդ, մահացել է 39 մարդ:
Ներկայումս 5.392 մարդ գտնվում է կարանտինում, 836-ը`ստացիոնարներում, ևս 1100-ը՝ քովիդ-հյուրանոցներում: