Այսօր և վաղը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև Արցախում տիրող իրավիճակը:
Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ քննարկվելու են ուշադրություն պահանջող հարցեր, մասնավորապես` ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, Բելառուսում տիրող իրավիճակը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղում:
Ավելի վաղ Միշելը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները:
ԵՄ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-25-ը, սակայն հետաձգվեց Եվրոպական խորհրդի նախագահի կարանտինում գտնվելու պատճառով: