ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը երկարաձգող բանաձևը: Համապատասխան հաղորդագրությունը հոկտեմբերի 1-ին Twitter-ի իր Էջում զետեղել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը։
«Նախագահ Թրամփն ստորագրեց կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը երկարաձգելու բանաձևը»,- ասված է տեքստում: