Ռուսաստանի Դաշնության ադրբեջանցիների և հայերի ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարներ Մեհրիբան Սադիգովան և Արա Աբրահամյանը պաշտոնապես դիմել են ՌԴ-ում բնակվող իրենց հայրենակիցներին: Պատճառը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է:
Նրանք Ադրբեջանից և Հայաստանից բոլոր ներգաղթյալներին խնդրել են հանգստություն պահպանել և հարգել միմյանց, ինչպես նաև չտրվել սադրանքների: Նրանք շեշտել են, որ այժմ անհրաժեշտ է հարգել և պահպանել Ռուսաստանի օրենքները, ինչպես նաև «ազգամիջյան համերաշխությունը»:
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ: Արդյունքում, կողմերը պաշտոնական դիմում են ստորագրել:
Նրանք շեշտել են, որ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Նրանք նաև կողմերին քաղաքական և դիվանագիտական կարգավորման կոչ են արել: Սադիգովան և Աբրահամյանը կտրականապես դատապարտել են «ռազմական հակամարտության ընդլայնման փորձերը, այդ թվում` ադրբեջանական և հայկական սփյուռքի ներկայացուցիչներից կամավորներ ներգրավելու միջոցով»: