Արագ սննդի ամերիկյան McDonald’s ընկերությունը պատրաստվում է դառնալ Չինաստանի շուկայի առաջատարը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: «Մեզ անհրաժեշտ է բացել օրական մեկ ռեստորան առաջիկա երեք կամ չորս տարիների ընթացքում»,- ասել է Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում McDonald’s ընկերության ներկայացուցիչ Փիթեր Ռադվելը: «Հիմա մենք ռեստորան ենք բացում մի քանի օրը մեկ»,- հավելել է նա:
Նշվում է, որ McDonald’s-ը պատրաստվում է ստեղծել ավելի քան 10 հազար աշխատատեղ, քանի որ ամեն ռեստորանին անհրաժեշտ է 60 աշխատակից: 2012 թ. McDonald’s-ի ռեստորանների թիվը Չինաստանում կհասնի 1,300-ից 2,000-ի:
Այս պահին տարածաշրջանում առաջատարն է Yum! Brands ընկերությունը: 2010 թ. վերջին այն ուներ KFC ցանցի 3,200 և Pizza Hut ցանցի 500 օբյեկտ Չինաստանի 650 քաղաքներում: