Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Լեռնային Ղարաբաղում ընթանում է կատաղի պատերազմ տեղի ԶՈՒ և Ադրբեջանի միջև. սերբական «Պոլիտիկա» պարբերական

Սերբ լրագող Սլոբոդան Սամարջիան «Պոլիտիկա» պարբերականում «Պատերազմը  Լեռնային Ղարաբաղում սրվում է» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազամական գործողություններին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքին` նշելով, որ պատերազմը ԼՂ զինված ուժերի և Ադրբեջանի միջև է։

«Լեռնային Ղարաբաղում ընթանում է կատաղի, իրական պատերազմ տեղի զինված ուժերի և Ադրբեջանի միջև:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ղարաբաղյան կողմից ռումբերից տուժել է 550 զինծառայող, ոչնչացվել «Osa» տիպի 15 հրթիռային ականանետ, 18 անօդաչու ինքնաթիռ, 8 հրետանի և զենքի երեք պահեստ: Սակայն Երևանից տեղեկություն է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի բանակում վիրավորվել է ընդամենը 31 մարդ, վիրավորվել` հարյուրից ավելի: Նաև նշվում է, որ ոչնչացվել են ադրբեջանական 27 անօդաչու ինքնաթիռ, 33 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև 2 միավոր զրահատեխնիկա:

Դժվար է վստահել երկու պատերազմող կողմերի տրամադրած իրարամերժ տվյալներին: Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը համալրում են իրենց մարտական շարքերը: Լեռնային Ղարաբաղը և նրա դաշնակից Հայաստանն առաջին օրն անմիջապես ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք հայտարարեցին՝ 18 տարեկանից բարձր տղամարդկանց համար: Առաջին օրն Ադրբեջանը նույնպես ռազմական դրություն հայտարարեց, բայց նշեց, որ բանակում բավականաչափ մարդ կա, ինչպես նաև կամավորներ, որպեսզի զորահավաքի անհրաժեշտություն չառաջանա: Այնուամենայնիվ, երեկ Ադրբեջանում մասնակի զորահավաք հայտարարելու որոշում կայացվեց:

Երևանից մեղադրանքներ են հնչում այն մասին, որ պատերազմական գործողություններում Սիրիայից զինված վարձկաններ են միացել Ադրբեջանին: Նրանք պնդում են, որ խոսքը 4000 զինվորի մասին է, որոնց այնտեղ է տեղափոխել Թուրքիան: Սակայն Բաքվում նման հայտարարությունները մեկնաբանվում են որպես թշնամու կողմից հնչեցվող և իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սադրանքներ: Հայաստանը նաև մեղադրում է Ադրբեջանին հարձակումներում թուրքական ինքնաթիռներ օգտագործելու մեջ, որոնք նրանց տարածքում էին հայտնվել համատեղ զորավարժությունների նպատակով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պնդում է, որ խոսքը գնում է F-16, ինչպես նաև անօդաչու ինքնաթիռների մասին: Համաձայն սոցիալական ցանցերում տեղադրված նկարի՝ մարտում խոցվել է Bayraktar մակնիշի մեկ թուրքական անօդաչու թռչող սարք: Սարգսյանը նշում է, որ Հայաստանը բախվում է կիբերհարձակումների ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Թուրքիայի կողմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է, որ Հայաստանը (քանի որ հայերը մեծամասնություն են կազմում Ադրբեջանից անջատված ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղում) դուրս գա այդ տարածքներից, որոնք, ըստ նրա, Հայաստանը գրավել է:

Էրդողանը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի անջատումից ի վեր միջազգային խաղաղապահ միջնորդությունն արդեն 30 տարի շարունակ չի կարողանում լուծել խնդիրը, և որ այժմ Ադրբեջանը պետք է ամեն ինչ իր ձեռքը վերցնի, իսկ Թուրքիան իր ողջ ռեսուրսներով և հոգեպես կանգնած է նրա կողքին:

Մեծի Տանն Կիլիկիո հայոց կաթողիկոս Արամ Ա-ն նշել է, որ Լեռնային Ղարաբաղը  կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»:

Պատերազմը Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, վտանգավոր է, և այն, ինչ տեղի է ունենում այն տարածքում, որտեղ մինչ այժմ բազմիցս բախումներ են տեղի ունեցել, շատ դեպքերում որոշում է տարածաշրջանում մեծ ուժերի, հատկապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Կովկասում ներկայում ընթացող իրադարձությունների առնչությամբ Բելգրադում Ադրբեջանի դեսպանությունից հաղորդում են, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում «Հայաստանի խղճի վրա է, և խոսքը գնում է շարունակվող սադրանքների մասին»։

«Այս պարագայում, երբ Հայաստանը միանշանակ խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները՝ չհարգելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, մեծապես խախտելով միջազգային հումանիտար իրավունքը՝ բառացիորեն և կանխամտածված կրակ բացելով խաղաղ բնակչության վրա, բարեկամ Սերբիան այժմ, ինչպես երբեք, պետք է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի՝ համաձայն մեր երկրների միջև Ռազմավարական գործընկերության մասին համատեղ գործողությունների ծրագրի, ինչպես նաև իր համերաշխությունը հայտնի Ադրբեջանին՝ վերջինիս ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սեփական բնակչության պաշտպանության համար մղվող պայքարում»,- «Պոլիտիկային» հայտնել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էլնուր Գուլիևը։

Բելգրադում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը մեր թերթին տրված գրավոր պատասխանում հայտնել է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողություններն իրենցից ներկայացնում են ագրեսիվ հարձակում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ, որը, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, օգտվել է ինքնապաշտպանվելու իր իրավունքից և ձեռնարկել   բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ագրեսիան հետ շպրտելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով։

Դեսպանը հիշատակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ ասված է․ «Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս արված հայտարարությունները, Թուրքիայի հետ լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու առաջարկը մերժելը ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախապես ծրագրված էր և հանդիսանում է լայնամասշտաբ սադրանք տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ»։

«Հայկական կողմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները և սպառնալիքները, որոնք հերթական անգամ վկայում են, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության դատապարտումները։ Պահանջում ենք Բաքվից անհապաղ դադարեցնել Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակումը ու թշնամանքը և կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը և բոլոր երկրներին, այդ թվում՝ Սերբիային, խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և սպառնալիքները»,- նշվում է Հայաստանի դեսպանի հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դարձել է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի թեմաներից մեկը։ Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ իր խոսքերով, վերջինս երկու կողմերին էլ զենք է վաճառում, մինչդեռ Սպիտակ տան ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի տարածաշրջանում իր լավ հարաբերությունները կողմերի հետ և կփորձի նպաստել, որպեսզի մարտերը դադարեցվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում