Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի.«Եթե մենք պատրաստ չլինենք երկարատև պատերազմի, մենք խնդիրներ կունենանք իրացնելու մեր կարևոր խնդիրը՝ այս երկրում ապրելու խնդիրը։ Մեր պաշտպանության բանակը պարտադրելու է խաղաղություն հակառակորդին»։