Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Թուրքիան և Ադրբեջանը հեռանում են բանակցությունների ձևաչափից. Ֆրանսիան կարող է նախաձեռնություն ստանձնել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսաբնակ քաղաքագետ Կայծ Մինասյանը։

– Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է. «Ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը»: Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ նկատի ունի Մակրոնը և ինչ կարող է նա անել:

Նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը նշանակում է, որ Ֆրանսիան ակտիվ է կուլիսներում ՝ խաղաղություն նախաձեռնելու Ռուսաստանի, ապա նաև ԱՄՆ-ի հետ: Ֆրանսիան բոլոր շահագրգռություններն ունի դրանում: Նախ՝ Փարիզը օրենքով կարող է հանդես գալ որպես Մինսկի խմբի համանախագահ: Այնուհետև Ֆրանսիան ցանկանում է ուժեղ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, և Արցախի հարցը այս առումով իրական հնարավորություն է ստեղծում: Վերջապես նախագահ Մակրոնը բազմապատկում է դիվանագիտական նախաձեռնությունները և Լիբանանում կրած անհաջողությունից հետո նա կարող է ավելի շատ հույսը դնել Կովկասում կոնկրետ արդյունքների վրա, քանի որ Ֆրանսիան խոսում է տարածաշրջանում բոլորի հետ:

– Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի հրահրումները ռազմական գործողություններին Արցախի հարցում։ Նաև նշել է, որ ցանկանում է Թրամփի և Պուտինի հետ քննարկել Արցախում տիրող իրավիճակի կարգավորման հարցը։ Ի՞նչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ երեք նախագահների հանդիպումից:

– Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրջորեն գնահատում է իրավիճակը Կովկասում և գնահատում է Թուրքիայի վտանգավոր խաղը, քանի որ քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճանապարհներով Բաքվի կողքին կանգնելով ՝ Թուրքիայի նախագահը մերկացնում է ՆԱՏՕ և բոլոր անդամներին: Ֆրանսիայի ու ՆԱՏՕ-ի մյուս տերությունների համար անհնար է պատկերացնել դաշինքը վտանգելը: Գիտեք, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն արդեն մի քանի ամիս է, ինչ իրարանցման փուլում են: Ֆրանսիան կարող է նախաձեռնություն ստանձնել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ:

– Ըստ էության, Ֆրանսիան միակ երկիրն է, որի նախագահը հստակ հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին կրակ բացել է հենց Ադրբեջանը: Մինչև հիմա բոլորը նշում էին, որ եթե նման հայտարարություն արվի, դա կասկածի տակ կդնի չեզոք միջնորդի կարգավիճակը: Հիմա Ֆրանսիան այլևս չեզոք չի՞ համարվում, թե՞ սա առաջին քայլն է, որին կարող են հետևել նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Եթե ադրբեջանական կողմում հաստատվի ջիհադիստական վարձկանների առկայությունը, որոնք տեղափոխվում են թուրքական ինքնաթիռներով, և դա կարծես հաստատվում է, և եթե թուրքական F-16- ը իսկապես հայկական SU-ի ոչնչացման ակունքներում է, միջազգային հանրությունն իրավունք ունի անհանգստանալ Անկարա-Բաքու առանցքի վտանգավոր խաղից: Ոչ թե Ֆրանսիան է դուրս գալիս իր չեզոքությունից, այլ Թուրքիան և Ադրբեջանը հեռանում են խաղաղության և բանակցությունների ձևաչափից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում