Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող, տարածաշրջանային փորձագետ Թոմաս դե Վաալը տագնապալի է համարել Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին չհաստատված հաղորդագրությունները: Իր Twitter-ում նա ուշադրություն է հրավիրել ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերիեի հրապարակմանը՝ «L’Express» տեղեկատվական-քաղաքական ամսագրում, որը, նրա խոսքով, այս թեմայի վերաբերյալ ամենաճշմարտանման հոդվածն է:
Հոդվածին հասանելիությունը վճարովի է, բայց Պերիեն Twitter-ում շարադրել է նյութի բուն էությունը.
«Կարճ. Մենք խոսեցինք մարտիկների և հրամանատարների հետ (Սիրիայում): Սիրիայի հյուսիսում վարձել են շուրջ 1000 զինյալներ «Համզա» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից, ինչպես նաև փախստականների ճամբարներից: Սեպտեմբերի 18-ից սկսած նրանց տեղափոխել են ինքնաթիռներով: Վճարել են 8000-ական թուրքական լիրա (1000 ԱՄՆ դոլար): Նրանցից առնվազն երկուսը սպանվել է կիրակի օրը»: