Արցախն ունի բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,- ասաց Հարությունյանը: