Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ

Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։

«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ «Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։

«Ֆիլմերի, լուսանկարների, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով է, որ աշխարհը կհասկանա, թե ինչ է կատարվում Արցախում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Ուստի կարևոր է, որ մենք աջակցենք բոլոր ոլորտների ստեղծագործողներին՝ կյանքի կոչելու հարձակման ենթարկված ժողովրդի և երկրի կենդանի տարեգրությունը»։

«Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանն իր երախտագիտությունը հայտնեց այն արվեստագետներին, ովքեր ամրագրում են «տեղի ունեցողի տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսում են աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք մենակ չլինի առաջնագծում»։ Creative Armenia-ի հիմնադիր անդամն ու խորհրդատուն ավելացրեց. «Արվեստագետը իր մուսայի, իր և ընդհանուր տիեզերքի հանդեպ մշտապես ճշմարիտ լինելու պարտականություն ունի»։

«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար կարող եք այցելել www.creativearmenia.org/artistsforartsakh կայքէջը։ Այնտեղ կգտնեք նաև հարցազրույցներ, էսսեներ և այլ աշխատանքներ Արցախի մասին կամ Արցախի արվեստագետների կողմից։ Հայտերն արդեն ընդունվում են։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը արվեստի տարբեր ոլորտներում գործող նորարար արվեստագետների հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու համաշխարհային մանդատ ունի։ Իմացե՛ք ավելին creativearmenia.org կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում