Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները: Սթավրիդիսը նման տեսակետ է հայտնել Bloomberg-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում՝ հայ-ադրբեջանական բախումների, Արցախի խնդրի վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ում գտնվելուս 4 տարիների ընթացքում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցան մի շարք ռազմական գործողություններ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրին: Մեր հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ լուրջ բախումների դեպքում Հայաստանի հաղթանակը գրեթե երաշխավորված է»,-նշել է Սթավրիդիսը: