«Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցած, գերազանց հաջողություններ գրանցած ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանման տղաներն այսօր վերադարձան Հայաստան։ Տղաները սպասում են հրամանի՝ անմիջապես մեկնել առաջնագիծ և գործնականում կիրառել զորավարժությունների ընթացքում ձեռք բերած փորձն ու հմտությունները։ Զիծառայողները դրսից հետևել են իրադարձություններին, ամեն ինչից տեղյակ են։ Ցանկությունը մեծ է՝ ժամ առաջ հասնել ռազմաճակատ՝ կանգնել ընկերների կողքին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում