Բլից-կրիգը տապալված է. Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը կասեցված է դիմադրության տեսքով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Նրա գնահատմամբ՝ մեր բանակը փայլուն կերպով կատարում է իր առջև դրված առաջադրանքները, մեր պետական ինստիտուտները շատ հստակ կատարում են իրենց գործառույթները: «Վերջին երկու տարիներին պետական կողոպուտի կասեցումը ցույց է տալիս իր արդյունքը նաև առաջնագծում, երբ բանակը չի կողոպտվում, բանակը կարողանում է ցուցաբերել փայլուն արրդյունք, ինչպես նաև հոգեբանական տեսանկյունից բարձր պատրաստակամություն»,- նշեց քաղաքագետը:
Քաղաքագետ Հայկ Սահակյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավորություն կա՞ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու, նշեց. «Ինչպես երեկ վարչապետն ասաց՝ քանի դեռ թնդանոթները կրակում են, դեռ շուտ է բանակցությունների մասին խոսել: Եվ դա միանշանակ ճիշտ դիրքրորոշում է: Նախ պետք է ռազմի դաշտում հարցը լուծել, հետո նոր մտածել, թե ինչի շուրջ բանակցել»:
Քաղաքագետների դիտարկմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում իր ինքնիշխան տեսքով է ներկայանում:
Մանրամասն՝ տեսանյութում: