Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունն այցելել է Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ, որտեղ գործակալությունը կասկածում էր, թե չհայտարարված միջուկային նյութ է պահվում: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը:
«ՄԱԳԱՏԷ-ի նշած միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերի լուծման շուրջն Իրանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում գործակալությունն այս շաբաթ ստացել Է երկրի երկրորդ օբյեկտ այցելելու հնարավորություն, որտեղ նմուշներ է վեցրել շրջակա միջավայրի օբյեկտներից»,- ասված է փաստաթղթում:
Գործակալության տեսուչներն առաջին օբյեկտ են այցելել սեպտեմբերի 4-ին: Թե դրանք հատկապես ինչ օբյեկտներ են, չի նշվում:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ համատեղ հայտարարության մեջ հայտնել է, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի արդյունքներով երկուստեք կարգավորել են երկու վիճելի օբյեկտներ այցի հնարավորության հարցը և համաձայնեցրել են տեսչական ստուգումների օրերը: Բացի դրանից, ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացրել է, որ ինքն Իրանին լրացուցիչ հարցեր և նրանից պահանջներ չունի այլ օբյեկտներ այցելելու հնարավորության մասին: