Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսել է նախապայմաններով հանդես գալ՝ դրանով իսկ քողարկելով սեփական զինված ուժերի ձախողումն ու պարտվողական տրամադրությունները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ կրակն անհապաղ դադարեցնելու մասին, Ալիևը հայտարարել է, թե ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն ժամանակ, «երբ Հայաստանը դուրս բերի զորքերը»: