Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 37-ի: Երկրում COVID-19-ով ևս մեկ հիվանդ է մահացել: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov.ge կայքում:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 326 նոր դեպք: Սա համավարակի ընթացքում առավելագույն ցուցանիշն է: Երկրում արդեն հայտնաբերվել է լաբորատոր պայմաններում հաստատված վարակի 6.192 դեպք: Հիվանդությունից ապաքինվածների թիվը 2324 է:
Կարանտինի տակ է 5445 քաղաքացի, իսկ ստացիոնարներում, բժիշկների հսկողության տակ՝ 836 մարդ: