«Ես կարծում եմ`շատ երկար չի տևի, ևս 2-3 օր, և մենք կարձանագրենք լուրջ հաջողություններ: Հաշվարկները շատ պարզ են, որովհետև նմանատիպ լայնածավալ, խորքային հարձակում սկսելու պարագայում Ադրբեջանը և Թուրքիան հստակ պլաններ էին գծել, որոնք պիտի իրականացնեին մեկ, մեկ ու կես օրում: Արցախի պաշտպանական բանակը հաջողությամբ կասեցրել է բոլոր գրոհները, , որոշ դեպքերում ետ է վերցրել 1-ին օրվա կորցրած դիրքերը, և հետևաբար պատերազմը գնում է լրիվ ուրիշ տրամաբանությամբ: Այժմ խելքի պատերազմ է գնում, իսկ խելքի պատերազմում մերոնք շատ ուժեղ են», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: