Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միջազգային կառույցների արձագանքներն անդեմ են. հիմնական շեշտը պետք է դնենք եղբայրական երկրների հետ հարաբերությունների վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, առավոտյան տարածվեց ՄԱԿի Անվտանգության խորհրդի՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ հայտարարությունը, որը նորից հավասարության նշան դնող և բավականին անդեմ հայտարարություն էր։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում միջազգային կառույցների արձագանքներն այս օրերին։

– Այսպիսի մոտեցումն իսկապես մտահոգիչ է։ Թուրքիան չի թաքցնում, որ միջամտել է այս գործընթացին։  Ամեն տեղ Էրդողանն ու Չավուշօղլուն հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցները  որդեգրում են մի դիրքորոշում, որը չպետք է այդպիսին լիներ։ Սա նշանակում է, որ մենք, շարունակելով աշխատանքը այդ հարթակներում, պետք է հիմնական շեշտը դնենք մեր եղբայրական երկրների հետ հարաբերությունների վրա։ Այլ տարբերակ մենք չունենք, սա է միակ ռեալ քաղաքականությունը։ Ինչքան մենք ճիշտ վարվենք այստեղ, ինչքան նրբանկատ լինենք՝ այնքան լավ։ Սա է թույլ տալու մեզ կասեցնել սարսափելի մահացու վտանգները։ Թուրքիան բացեիբաց մտել է  անդրկովկասյան քաղաքականության դաշտ, բայց դա ողջունելի չի լինելու մի շարք երկրների համար։ Անպայման փորձ է արվելու նրան դուրս շպրտել այդ տարածաշրջանից։ Չմոռանալով միջազգային կառույցներին՝ մենք հիմնական շեշտը պետք է դնենք երկկողմ հարաբերությունների վրա։

– Որո՞նք են, ըստ Ձեզ, այդ եղբայրական երկրները։ Մենք տեսնում ենք Ադրբեջանին աջակցող Թուրքիա և հավասարության նշան դնող այլ երկրներ, բացառությամբ առանձին գործիչների առանձին հայտարարությունների։

– Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը։ Այս պարագայում պետք է աշխատենք իրենց հետ։ Կապ չունի, որ պաշտոնական հայտարարությունները լինեն սահմանափակ, ոչ հրապարակային  խողովակներով աշխատանքը տարվում է։ Եթե պանթուրքիստներն ու ահաբեկիչները հասնեն իրենց նպատակին, դա սարսափելի տեղաշարժ կառաջացնի աշխարհաքաղաքական պատկերում։ Բայց ես չեմ կարծում, որ վերոնշյալ երկրները շահագրգռված են, որ դա տեղի ունենա։ Բացի այդ՝ եթե ԱՄՆ դաշնակից Թուրքիան իրեն այդպես է պահում, նա նաև շատ վատ դրության մեջ է դնում ԱՄՆ-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ նա Միացյալ Նահանգներին էլ բանի տեղ չի դնում, ինչ ուզում անո՞ւմ է։ Բնական է, որ դրանից հետո սկսվելու են այլ գործընթացներ, եթե չսկսվեն, կունենանք ավելի բարդ իրավիճակ։ Այսինքն՝ ՆԱՏՕ անդամ երկիրը նման գործողություններ է ծրագրում առանց դաշնակից երկրին տեղյակ պահելո՞ւ, թե՞ տեղյակ է պահել։ Ես ավելի քան համոզված եմ, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ նման զարգացում։

Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփի համար ղարաբաղյան հիմնահարցը երբեք էլ առաջնահերթություն չի եղել։ Հիմա այս հարցի շուրջ ևս շատ վերացական հայտարարություններ է անում, իսկ նրա մրցակից Ջո Բայդենն ավելի հայամետ դիրքորոշում ունի։

– Մենք  պետք է այս ամենին այլ ձևով նայենք։ Սա նախընտրական պայքար է, և ինչ-որ տեղ այն գործընթացները, որ տեղի են ունենում ԱՄՆ-ում, աննախադեպ են։ Մենք երբևէ չենք պատկերացրել, որ այսպիսի ապակայունացում կարող է լինել ԱՄՆ-ի ներքին կյանքում, սա էլ է ազդում Թուրքիայի ագրեսիվության վրա։ Եթե երկիրը մոնոլիտ է՝ սա մեկ բան է, իսկ եթե այսպիսի երևույթներ են՝ այլ խնդիր է։ Սա պետք է դիտարկենք որպես ԱՄՆ ներքաղաքական կյանքի արդյունք, և չի բացառվում, որ եթե Բայդենը գա իշխանության՝ հռետորաբանությունը փոխվի։ Հիմա Թրամփն ԱՄՆ նախագահ է ու որպես Թուրքիայի դաշնակից երկիր չի կարող հակաթուրքական վարքագիծ դրսևորել, բայց  ոչ պաշտոնական խողովակներով այդ ահաբեկիչ երկրին պետք է տեղը դնեն։

– Ռուսաստանի տարբեր հայտնի շրջանակներ խոսում են ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորության մասին, ինչը հերքեց վարչապետը՝ ասելով, որ Հայաստանում դա չի քննարկվում։ Արդյոք սցենարն այդ ուղղությա՞մբ են փորձում զարգացնել։

– Դա ռեալ չէ։ Խաղաղապահների խնդիրը շատ բարդ է։ Չեմ կարծում, որ կարող է սրա համար իրավիճակն ապակայունանալ։ Պետք է ավելի խորը դիտարկենք։ Տեղի է ունենում մի բան, որն ուղիղ հարյուր տարի տեղի չէր ունենում։ Թուրքիայի քիթ խոթելն Անդրկովկաս 1920 թվականին կասեցվել է, բայց իրենք իհարկե ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ արցախյան առաջին պատերազմի, և՛ ապրիլյանի ժամանակ սատարում էին Ադրբեջանին։ Դա եղել է քողարկված, իսկ որ անմիջապես իրենց բանակն այստեղ լինի՝ սա արդեն նորություն է։ Նրանք ուզում են բոլորին փաստի առաջ կանգնեցնել, բայց չի ստացվի։ Տեսնում ենք՝ ինչ եղավ Սիրիայում։ Մի՞թե կարծում եք՝ տարբեր խաղացողներ թույլ են տալու, որ զինված ահաբեկիչներին սատարող Թուրքիան հաջողության հասնի։ Այստեղ մենք տեսնում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական պայքար՝ քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Նրանց նպատակն այս տարածաշրջանն ահաբեկչական վիլայեթի վերածելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում