Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին. «անել անհրաժեշտ ամեն ինչ»` Ադրբեջանից ռազմական աջակցություն ստանալու խնդրանքի դեպքում:
Նա շեշտել է, որ իր գրոհներով Երևանն «անտեսում է միջազգային բոլոր իրավունքները, և դրան պետք է պատասխանել»:
Նախարարը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ռազմական ներուժը բավարար է «Հայաստանի գրոհները հետ մղելու» համար: Նա հիշեցրել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինային՝ Ղրիմի, ինչպես նաև Վրաստանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների հարցերում:
«Մենք նույն կերպ աջակցում ենք Ադրբեջանին»,- շեշտել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է, որ Անկարան ռազմական համագործակցություն ունի Բաքվի հետ: «Ռազմի դաշտում մենք կարող ենք օգնել, եթե նման անհրաժեշտություն առաջանա», – նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը: