Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրքիայի ակտիվությունը չի բխում Իրանի շահերից. իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը, և Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրիքայի ակտիվությունը բացարաձակ չի բխում Իրանի շահերից:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը թե Կովկասում, թե ընդհանուր տարածշրջանում: Այս առումով տեսնում ենք Իրանի անհանգստությունը, ինչն ավելի մեծացավ, երբ շփման գծում գործողություններով պայմանավորված Իրանի տարածք հրթիռներ էին ընկել, ինչի կապակցությամբ Թեհրանն իր դժգոհությունն էր հայտնել: Եղավ տեղեկատվություն ԱԹՍ-ի խոցման մասին: Սա հստակորեն արվում է նաև նրա համար, որ կարողանան կանխել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները՝ ցույց տալով, որ տարածաշրջանում միայն Թուրքիան չէ, Իրանն էլ ունի շահեր»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետը նշեց, որ Իրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանի ուղղությամբ: Նրա կարծիքով, եթե Նախիջևանի հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, ապա ականատես կլինենք Իրանի համարժեք քայլերին: Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը իրանական մամուլի արձագանքին, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ի տարբերություն հուլիսյան դեպքերի, երբ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքների, հիմնականում օգտագործում էին ադրբեջանական մամուլից ստացված տեղեկությունները, այս անգամ պատկերն այլ է: Իրանական մամուլը առավել հավասարկշռված է, օգտագործում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական աղբյուրները:

Փորձագետը նկատեց, որ Թուրքիայի նախագահը պարբերաբար խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում: Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան  փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել անկումային տնտեսությունից: Այս խնդրում ներգրավվելուց հետո թուրքական լիրան ուղղակի գահավիժեց, որը բավական խոցելի վիճակում է դնում թուրքական իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում