Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Գեներալի սիրտը ճոխություն է ուզում

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մտադրվել է անխնա վատնել ՀՀ պետական բյուջեի գումարները և կապիտալ վերանորոգել իր աշխատասենյակը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացված է Շիրակի մարզպետարանին գումարներ հատկացնելու մասին որոշման նախագիծ, ըստ որի` Շիրակի մարզպետն իր աշխատասենյակը կահավորելու համար կառավարությունից խնդրել է 2, 5 մլն դրամ` շուրջ 7 հազար ԱՄՆ դոլար:
Մինչ այդ էլ բավական լուրջ գումար կառավարությունը տրամադրել էր մարզպետարանի շենքի վերանորոգման համար: Եվ քանի որ այդ ընթացքում մարզպետարանի որոշ ստորաբաժանումներ ժամանակավորապես տեղափոխվել են ուրիշ շենքեր, մարզպետարանի շենքում էլեկտրաէներգիա քիչ է ծախսվել: Սա որակելով որպես մոտ 3 մլն դրամի չափով խնայողություն` այդ «խնայված» միջոցների սահմաններում Աշոտ Գիզիրյանն առաջարկել է իրեն 2.5 մլն դրամ տալ` գույք գնելու համար: Միաժամանակ, կառավարության որոշման նախագծում նշված է, որ մարզպետարանը գույք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություններ չունի: Ընդ որում, նա որոշել է «ոտքից գլուխ» կահավորել աշխատասենյակը: Այնպիսի տպավորություն է, որ նախկին մարզպետ Լիդա Նանյանը հրաժարական տալուց և պաշտոնը Գիզիրյանին զիջելուց հետո իր հետ տուն է տարել նաև սենյակի ողջ կահույքը:
Համենայնդեպս, ըստ կառավարության նիստին ներկայացված նախահաշվարկի, Աշոտ Գիզիրյանը ցանկանում է ձեռք բերել 2 փոշեկուլ` ընդհանուր 120 հազար դրամ արժեքով, կահույքի լրակազմ (հոլլ)` 800 հազար դրամ, 2 բազկաթոռ` 280 հազար դրամ, ղեկավարի սեղան` 200 հազար դրամ, խորհրդակցության սեղան` 300 հազար դրամ, 12 աթոռ` 360 հազար դրամ, հեռուստացույց` 230 հազար դրամ և 70 մետր վարագույր` 210 հազար դրամ:
Ուշագրավն այն է, որ Աշոտ Գիզիրյանն իր աշխատասենյակը որոշել է կահավորել նորաձևության վերջին ճիչով ու կահույքը գնել ամենաթանկ խանութներից: Համենայնդեպս, երեկ, երբ զանգահարեցինք կահույքի մի քանի հայտնի խանութներ, պարզվեց, որ իտալական կամ ավստրիական արտադրության կահույքի կաշվե լրակազմի գինը տատանվում է 500-600 հազար դրամի սահմաններում: Բազկաթոռները ևս բավական էժան են` առավելագույնը 100 հազար դրամ: Էլ չասած` խորհրդակցության կամ ղեկավարի սեղանների մասին, որոնց գինը խանութներում անհամեմատ էժան է ներկայացված նախահաշվից:
Փաստորեն, Շիրակի մարզպետը որոշել է նման խոշոր գումար ծախսել իր սենյակի կահավորման համար այն դեպքում, երբ շատ գյումրեցիներ ձմռան նախաշեմին փորձում են միջոցներ հայթայթել ցուրտ ձմեռը մի կերպ անցկացնելու համար: Ավելին, Շիրակի մարզն այսօր համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը: Անգամ պաշտոնական տվյալներով` Շիրակի մարզի բնակչության 42.5 տոկոսը համարվում է աղքատ: Իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով` մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է` 7 տոկոս: Իսկ գործազրկությունն այս մարզում կազմում է 9.6 տոկոս:
Երեկ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին հարցրինք, թե որքանո՞վ է նորմալ, որ մարզպետն այդքան գումար է ծախսում աշխատասենյակի վերանորոգման համար: «Դա ոչ թե մարզպետն է ծախսում, այլ ծախսերը նախահաշվով են կազմված», – ասաց Նանյանը: Մեր հարցին` մի՞թե մարզպետի աշխատասենյակն այդքան անմխիթար վիճակում է, որ կապիտալ վերանորոգման կարիք ուներ, Նանյանն ասաց, թե ամրացման կարիք ունի ողջ շենքը: «Ոչ թե սենյակն է անմխիթար, այլ` շենքն էր ընդհանուր անմխիթար, ու կարիք կա այդ շենքն ամրացնելու, պատերն ամրացնելու», – նշեց տիկին Նանյանը:
Գյումրեցի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին էլ հարցրինք` Գյումրիում տիրող նման սոցիալ-տնտեսական վիճակում որքանո՞վ է նպատակահարմար մարզպետի սենյակի կահավորման համար այդքան մեծ գումար ծախսելը: Սակայն պատգամավորը խուսափեց մեր հարցին պատասխանելուց և ընդամենն ասաց, որ տեղյակ չէ: «Ես չգիտեմ` որտեղից այդ տվյալները, այնպես որ` այդ աբսուրդ հարցին ես ինչ իմանամ` ինչ պատասխանեմ: Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում», – նշեց Ավետիսյանը: Ծնունդով Շիրակի մարզից պատգամավոր ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը ևս տեղյակ չէր Գիզիրյանի քայլերից: «Ես տեղյակ չեմ, երբ իմանամ` կարծիք կասեմ», – նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում