Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է. դեսպան Մինասյանի հարցազրույցը DefenseRomania-ին

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել DefenseRomania-ին, որում անդրադարձնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային:  Դեսպանի հարցազրույցը հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բլիցկրիգը, որին աջակցում էր Թուրքիան, ձախողվեց» վերնագրով:

DefenseRomania: Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում ռազմա-քաղաքական իրավիճակը ս.թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների վերսկսումից հետո:

Սերգեյ Մինասյան: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը կրկին խախտելով 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը՝ վերսկսեց ռազմական գործողություններ՝ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ցավոք սրտի, քաղաքացիական բնակչության շրջանում եղել են մարդկային կորուստներ, իսկ մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ վնասներ են կրել, ինչից հետո ադրբեջանական բանակը փորձել է առաջ շարժվել պաշտպանական ողջ գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի բանակի դիրքերը նվաճելու նպատակով: Այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայի նշանակալի առավելության, ինչպես նաև Թուրքիայի ռազմական հրահանգիչների աջակցության պայմաններում ադրբեջանական բանակը կարողացել է հաջողություն գրանցել միայն Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող որոշ կետերում` կրելով մարդկային զոհեր և տեխնիկայի կորուստներ: Չնայած այս ամենին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հաջողվել է վերադարձնել այդ հենակետերի զգալի մասը. ներկայումս շարունակվում են պաշտպանական մարտերը՝ հակազդելու հրետանու և ավիացիայի՝ այդ թվում և Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ԱԹՍ-ների, աննախադեպ կիրառմամբ հարձակումներին: Այս առումով կարող ենք վստահաբար նշել, որ ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է:

Հատկանշական է նաև, որ հենց սկզբից միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հրադադարի համաձայնագրերի խախտումը՝ կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս կապակցությամբ ակտիվ կոչեր են հնչել նաև ԵՄ ղեկավարության, ՆԱՏՕ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵՄ երկրների մեծ մասի, այդ թվում և Ռումինիայի կողմից: Նշենք նաև, որ Ադրբեջանին ակտիվորեն սատարող միակ երկիրը Թուրքիան է, ինչով էլ պայմանավորված են առանցքային դերակատարների արձագանքները, որոնք կոչ են անում խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ արտաքին ուժերի ներգրավումից:

DefenseRomania: Ներկա փուլում որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվման ցուցիչները:

Սերգեյ Մինասյան: Ինչպես արդեն տեսանք ս.թ. հուլիսյան էսկալացիայի ժամանակ, որը տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, Թուրքիան աննախադեպ և գրեթե անմիջական մասնակցություն ունեցավ հակամարտության մեջ՝ աջակցելով Ադրբեջանին: Այս հանգամանքն արտահայտվեց, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ ռազմա-տեխնիկական աջակցության տրամադրմամբ և թուրք մասնագետների ներգրավմամբ: Ավելին, Թուրքիան նպաստել է իսլամական ահաբեկիչների և զինյալների ներգրավմանը, որոնք, իրականում համարվում են Թուրքիայի ներգրավվածության «այցեքարտ»-ը Մերձավոր Արևելքի բազմաթիվ հակամարտություններում, իսկ այժմ աջակցում են Ադրբեջանին:

Թուրքիան, որն ունի ավելի քան հարյուր տարվա փորձ ցեղասպանական գործողություններում, որին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերն ու այլ ժողովուրդներ, այսօր էլ փորձում է նույն քաղաքականությունն իրականացնել ընդդեմ Արցախի (Լեռնային Ղարաբաղի):

Հուսանք սակայն, որ Ադրբեջանի 1990-ականների կամ 2016-ի, ինչպես նաև այս վերջին ռազմական արկածախնդրությունները (Թուրքիայի աջակցությամբ), որը հանգեցրեց զգալի կորուստների, կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը վերադառնալ բանակցային գործընթացին՝ միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում