«Կարծում եմ`զարմանալի չէ նաև ռազմաքաղաքական դաշինքի տարբերակի քննարկումը: ՀՀ-ն այսօր Արցախի Հանրապետության դե ֆակտո երաշխավորն է, և հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կբերի դե յուրե ամրագրմանը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով այս պահին հարկ չկա անդրադառնալ ռազմաքաղաքական դաշինքի գործընթացի փուլերին կամ հավանական խոչընդոտներին, քանի որ սա օրակարգում դրված միակ առարկայական քայլը չէ: