ԱՄՆ-ի նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գնահատել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի տեղը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է NBC-ին:
Նախընտրական բանավեճերի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու 47 ամսվա ընթացքում ավելի շատ բան է արել, քան Բայդենը 47 տարվա ընթացքում, երբ պետական ծառայության մեջ է եղել:
Սակայն ընդդիմախոսը քննադատորեն Է գնահատել նրա նախագահական ժամկետի արդյունքները: «Դուք ամենավատ նախագահն եք, որը երբևիցե եղել է Ամերիկայում»,-պատասխանել է Բայդենը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին: Մինչև այդ ժամանակը թեկնածուները պետք է երկու անգամ հանդիպեն ուղիղ եթերում։