Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Ռուսաստանը հիմա ասում է՝ ես ի՞նչ կարող եմ անել, եթե ինձ չեն դիմել, բայց կարող է գալ մի իրավիճակ, որ ՌԴ-ն միջամտի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

 

– Պարոն Կարախանյան, Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացնում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ, իսկ ՀԱՊԿ-ը լռում է: Մոսկվայից հնչում է տեսակետ, որ ՀԱՊԿ-ին Հայաստանը չի դիմել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է համարժեք Ռուսաստանը գնահատում Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակը:

– Ռուսաստանն այս հարցում հստակ իր դիրքորոշումը հայտնել է, որն արտահայտված է նաև Պետդումայի տարածած հայտարարությունում: Մի քիչ ավելի լավ կարելի էր աշխատել Պետդումայի հետ: Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը միանշանակ Ռուսաստանի դաշնակիցն ու բարեկամն է և պետք է դիմի Ռուսաստանին՝ կոնկրետ հստակ ձևակերպելով, թե ինչ օգնություն, ինչ խնդիրներ են տեղի ունենում: Այսօրվա դրությամբ գիտենք, որ զրույց է եղել Անվտանգության խորհուրդների քարտուղարների միջև, եղել է Պետդումայի հայտարարությունը, ԱԳՆ-ի խողովակներով խոսակցություն է եղել, բայց հստակ, պաշտոնապես Ռուսաստանին ուղղված խնդրանք կամ պահանջ չկա ձևակերպված: Մեծ գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ Մոսկվան այսօրվա դրությամբ պատրաստ է փակել երկինքը և անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն մտցնել Հայաստան: Անունը կարող է տարբեր դնել՝ որպես խաղաղապահ, որպես Հայաստանին օգնություն և այլն:

Ռուսաստանը դրան պատրաստ է և սպասում է Հայաստանի դիրքորոշմանը: Հասկանում եմ, որ Հայաստանն ուզում է իր ուժերով, ենթադրենք՝ քաղաքական ճնշումներով, ընդհանուր հայտարարություններով, միջազգային կառույցների միջոցով հասնի արդյունքի: Դա էլ է ճիշտ ճանապարհ, բայց այսօրվա դրությամբ, այն հիստերիան, որ տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից և ընդհանրապես այս ամեն ինչի մեջ, ես չեմ կարծում, որ նման ճնշումներով Թուրքիայի նախագահին կարելի է հետ բերել իր ընտրած ճանապարհից: Նա համաթուրանական, համաթյուրքական հարց է լուծում: Դրա դեմը կարելի է առնել միայն նույն մեթոդներով, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայի որոշ հատվածներում: Այսինքն՝ փակել օդային տարածքը՝ ոչ մի ինքնաթիռ, ոչ մի դրոն չկարողանա օդ բարձրանալ: Ես հասկանում եմ, որ հայկական զինուժը շատ հզոր է, բոլոր հակահարվածները տալիս է, բայց այսօրվա դրությամբ մի իրավիճակ է, որ էն ժամանակ, որ ասում էին՝ Թուրքիան չի հարձակվի, միջազգային հանրությունը սենց կանի, նենց կանի, փաստը ցույց տվեց, որ այդպես չէ: Թուրքիան այսօր, ի դժբախտություն ողջ աշխարհի, գտնվում է այն միջնադարյան մտածողության մեջ, որ միայն բիրտ ուժին է ապավինում և միայն դրանից է վախենում: Իհարկե, թուրքական լոբբին Ռուսաստանում աշխատում է, բայց հայամետ տրամադրությունները շատ ավելի շատ են ռուսական էլիտայում: Ռուսաստանն էլ հիմա ասում է՝ ես ի՞նչ կարող եմ անել, եթե ինձ չեն դիմել: Բայց կարող է գալ մի իրավիճակ, որ Ռուսաստանն իր ինքնուրույն որոշմամբ համարի, որ այդ տարածքն իր ազգային անվտանգության շահերին սպառնացող տարածք է և միջամտի: Այդպիսի նախագիծ դրված է ՌԴ նախագահի սեղանին: Այսինքն՝ ՌԴ սահմանների մոտ նման ավանտյուրա է տեղի ունենում և դրան խառնվում է Թուրքիան, մի պետություն, որն ընդհանրապես կապ չունի այդ տարածքների հետ: Հիմա, ըստ էության, Թուրքիան Ադրբեջանը համարում է իր մի վիլայեթը, թավշյա օկուպացիա է արել: Էրդողանն ասում է՝ «մեկ ազգ, երկու պետություն», իսկ Թուրքիայի ԱԳ նախարարն էլ ասում է՝ «էլ ինչ երկու պետություն, մեկ ազգ, մեկ պետություն» և այլն: Դրա համար այսօր Ռուսաստանում երկու հարց է քննարկվում, երկու նախագիծ կա դրված սեղանին. եթե Հայաստանը դիմում է, Ռուսաստանը շատ արագ ձևով մտցնում է սանկցիաները, փակում է օդային տարածքը, մտցնում է անհրաժեշտ զինվորական օգնությունը, և այդ հարցերը արագ ձևով կլուծվեն: Երկրորդ տարբերակով Ռուսաստանը այդ նույնը կարող է անել՝ առանց Հայաստանի դիմելու:

Այսօր տարբեր ռուսական, այդ թվում՝ հայամետ շրջանակներ այդ հարցն էլ են դնում: Ասում են՝ ենթադրենք Հայաստանն ապավինում է միջազգային հանրության խոսքին, որ, վերջինիս խոսքերով՝ Էրդողանը տեսեք-տեսեք հուզվելու է և հետ է քաշելու իր վարձկաններին, իր զորքի հրահանգիչներին ու զինվորներին, որոնք կռվում են ադրբեջանական բանակի համազգեստով:

– Միրոնովը հայտարարել է, որ հրադադարից ու սպառազինությունների հետ քաշումից հետո Ղարաբաղ կարող են բերվել ռուս խաղաղապահներ: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

– Էլի բացենք փակագծերը. իմ նշած երկու կոնցեպցիաներից է դա բխում: Մինչև ռուս խաղաղապահների մասին խոսելը պետք է հարցերը լուծվեն, իսկ դա պետք է արվի իմ նշած երկու տարբերակվ. Առաջինը, Հայաստանը դիմում է, Ռուսաստանը մտնում է խաղի մեջ կոնկրետ գործողություններով, փակում է օդային սահմանը ռազմական ավիացիայի համար, մտցնում է համապատասխան զինատեսակներն իր հրահանգիչներով և պատերազմական գործողությունները հետ է շպրտում այն բարձունքներից, որտեղ նրանք առաջ են եկել: Ու դրանից հետո հարցերը լուծվում են տարածաշրջանային կերպով, թե ինչպես են արվում անվտանգության հետագա երաշխավորումները: Պարզ է, որ եթե ռուսական կողմը հետ է գնում, թուրքական կամ ադրբեջանական կողմերից ինչ-որ ռազմական սադրանքներ ու հարձակումներ են տեղի ունենալու, որի հետևանքով մարդիկ են զոհվելու: Դրա համար այդ կոնցեպցիայի իրականացման հաջորդ քայլով Միրոնովն առաջարկում է շփման գծի վրա մտցնել ռուսական խաղաղապահ ուժեր: Իհարկե, դա քննարկելու հարց է, որովհետև այդտեղ շատ կարևոր դեր է խաղում նաև Իրանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Դրա համար այս ամենը առաջարկների մակարդակով է: Այս պահին կարևոր հարցը ագրեսորին կանգնեցնելն ու պատժելն է: Իսկ եթե Հայաստանը չի դիմում, Ռուսաստանը դա կարող է անել առանց Հայաստանի դիմելու, որովհետև այդ նույն բանը անում էր ԱՄՆ-ն իր հարավային սահմաններին, Կարիբյան ծոցում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ գերտերությունները իրենց սահմանների մոտ ռազմական ավանտյուրաների դեպքում իրենց զորքերը մտցնում են և պարտադրում խաղաղություն կամ ագրեսորին արժանի հակահարված տալիս:

Մենք հասկանում ենք, որ հայկական կողմը դեռևս դրան պատրաստ չի, համենայնդեպս քննարկումներից այն կողմ չի գնում: Կոնկրետ դիմում չկա: Հիմա մեծ հույսեր կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հետ կապված, որ որոշում ընդունելուց հետո թուրքական կողմը կլսի, կհնազանդվի, կդադարեցնի ագրեսիան: Եթե նույնիսկ նման ձևով հարցը լուծվի, հարց է առաջանալու, թե որ սահմանային գծերում ենք կանգնելու: Թուրքիան 7-օրյա պատերազմների հայեցակարգ ունի, որ ժամանակ առ ժամանակ կարող են հարձակվել, ինչ-որ բարձունքներ գրավել, հետո հետ տալ, վարձկաններին զոհ տալ և այլն: Այսինքն՝ եթե նույնիսկ այս իրավիճակն ինչ-որ կերպ հանգուցալուծում ունեցավ, դրանով ամեն ինչ չի վերջանալու: Երկրորդ, հարց է առաջանում, թե ինչ սահմանագծում են կանգնելու: Ասենք՝ կանգնեցին, բայց հայկական կողմը այդքան զոհ է տվել, դրա պատասխանը ով է տալու, ոչ ոք: Այս իրավիճակում կամ պետք է հայկական զինուժն իրոք գնա նոր տարածքներ վերցնի, ավելի ուժեղացնի անվտանգության տարածքները, և դրանով ինչ-որ կերպ հնազանդեցնի Թուրքիային ու Ադրբեջանին: Բայց առանց Ռուսաստանի մասնակցության, առանց ժամանակակից տեխնոլոգիական զինամթերքի դա դժվար կլինի: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են այդպիսի զինատեսակներ, իսկ Հայաստանը չունի: Հայաստանը դրանք ձեռք է բերում հիմնականում Ռուսաստանից: Հայկական կողմը պետք է հաղթի, բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ երկարատև պատերազմ վարելու համար հայկական կողմին անհրաժեշտ են ռեալ ռազմական դաշնակիցներ: Ամենամոտը Հայաստանի համար Ռուսաստանն է և Ռուսաստանն ասում է՝ խնդրեմ, սա է իրավիճակը: Իսկ հետագայում խաղաղապահներ մտցնել-չմտցնելու հարցերը քննարկման առարկա են տարածաշրջանային անվտանգության ընդհանուր հայեցակարգի մեջ: Այդ հարցում շատ կարևոր է Իրանի դերը, որովհետև հենց Իրանն էր, որ ժամանակին ասում էր, որ ոչ մի թուրք հրահանգիչ չպետք է մտնի այստեղ, բայց դա հիմա տեղի է ունենում: Հայաստանը պետք է դիմի, պետք է բարձրացնի այդ հարցը, դա ավելի ճիշտ ճանապարհ է, քան Հայաստանը զբաղվի քաղաքական կոնսուլտացիաներով: Ես համոզված եմ, որ աշխարհի երկրների 90 տոկոսը աջակցություն կհայտնի Հայաստանին, բայց դե ֆակտո դա մարդկային և տարածքային կորուստների վրա շատ քիչ է ազդելու:

– Շատերը նշում են, որ Ռուսաստանը հապաղում է, որովհետև ներքաղաքական կոնյունկտուրայի փոփոխություն է ակնկալում:

Նախ՝ Ռուսաստանը չի հապաղում, Ռուսաստանն առաջին օրից իր դիրքորոշումը հստակ ասել է: Ես հասկանում եմ, որ դա հակառակ կողմից հակաքարոզչական քայլեր են: Այո՛, կարող ենք չսիրել Ռուսաստանին, կարող ենք դեմ լինել ռուսական քաղաքականությանը, մի մասն էլ կարող է դեմ լինել արևմտյան քաղաքականությանը, բայց այսօրվա դրությամբ, այդ տեսակետից մոտենալ պատերազմական իրավիճակներին, երբ ասում էին՝ մեզ մի վախեցրեք, Թուրքիան երբեք պատերազմի մեջ չի մտնի, չի հարձակվի, այնքան էլ ռացիոնալ չէ: Բոլորն էլ հասկանում են, որ 80 միլիոնանոց և ահռելի բանակ ունեցող և ժամանակակից զինատեսակներով զինված Թուրքիային մի քիչ դժվար է լինելու դիմակայել Հայաստանի այսօրվա տնտեսությամբ: Մենք կդիմակայենք, անպայման կդիմակայենք, բայց դա կլինի ահռելի կորուստների ու ռեսուրսների գնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում