Thursday, 28 03 2024
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. ՀՀ վարչապետ՝ The Washington Post-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Washington Post»-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն հայտնեց, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Թուրքիան «անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»: Նա ասաց, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով:

Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ:

Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ:

Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա «այժմ իրականություն է դարձել» Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ:

Նա ասաց, որ թուրքական F-16- ը, որն ըստ հաղորդումների խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է», – պնդում է Փաշինյանը: Նա ասաց, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև:

Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին հարցին, Փաշինյանն ասաց, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»:

Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչեց Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից:

«Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության», – ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»:

Հայաստանի վարչապետն ասաց, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասաց՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»:

Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից» և նախազգուշացրել են «արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտուոյանը մասնակցելուց»՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային:

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում