Քուվեյթի նոր էմիր է նշանակվել թագաժառանգ արքայազն Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը՝ էմիր Սաբահ IV-ի մահվանից հետո: Այս մասին Քուվեյթի պետական հեռուստատեսության եթերում հաղորդել է կառավարության հարցերով պետնախարար Անաս Խալեդ ալ Սալեհը՝ Քուվեյթի էմիրի մահվան կապակցությամբ կառավարության արտակարգ նիստից հետո:
Ավելի վաղ էմիր Ալի ալ-Ջարահ աս-Սաբահի գրասենյակի գործով նախարարը հաղորդել էր, որ Քուվեյթի 91-ամյա էմիր Սաբահ Ալ Ահմեդ Աս Սաբահը կամ Սաբահ IV-ը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ նա վիրահատությունից հետո բուժման կուրս էր անցնում հուլիսի վերջից: