Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան, դրանում Մոսկվայի դերը շատ ակտիվ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անհրաժեշտ է գտնել խնդրի ընդհանուր հանգուցալուծումներ և ընդհանուր լուծումներ, մեխանիզմներ կան: Իսկ որպես միջնորդ մեր դերը և՛ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափում, և՛ որպես հարևան երկիր, և՛ ընդհանրապես, այդպիսի պետություն, որն ունի ընդհանուր պատմություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ շատ ակտիվ է»,- ասել է Զախարովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում: