Լուրեր
Պարենային դեֆիցիտի վտանգ չունենք․ Արցախի պետնախարար

Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը հակառակորդի կողմից ենթարկվել է հրետակոծության կամ այլ բնույթի հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Պետք է նշեմ, որ և պատսպարված, և տարահանված բնակչությունը գտնվում է Կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները, ըստ դրանց առաջացման  լուծվում են:  Տարահանված մարդիկ պետության հաշվին ապահովված են անհրաժեշտ պարագաներով՝  սննդամթերքով և նյութական այլ աջակցությամբ: Տարահանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը»,- նշեց պետնախարարը:

Նա նաև ընդգծեց, որ Արցախը ապահովված է բոլոր անհրաժեշտ ապրանքներով, այս  պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *