ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի էր վաղուց, ուստի Անկարայի ներկայիս հայտարարությունները կանխատեսելի են:
Դիվանագետի խոսքով, տարածաշրջանում ներկա սրացումն առաջին դեպքը չէ, երբ «այս խնդրահարույց իրավիճակը սառեցված փուլից անցնում է բաց փուլ»:
Պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը նման կտրուկ դիրքորոշում չի դրսևորում, Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի հակամարտությունների կարգավորման իր մեթոդները: