Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Այս ժողովուրդը թույլ չի տա իրեն կոտորել, մեր հայրենիքը խլել չեն կարող. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

– Պարոն գեներալ, ի՞նչ դիտարկումներ ունեք ընթացող պատերազմական գործողությունների շուրջ։ Մեզ հետ զրույցում հաճախ եք նշել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, արդյոք կարծում եք՝ հիմա դրա ճիշտ ժամանա՞կն է։

Ես բազմիցս եմ նման կոչով դիմել։ Արցախն ազատագրված է, հայերը մասնակից են եղել  Ղարաբաղի ազատագրմանը, բայց հիմա ստացվում է, որ մենք չենք կարող ինչպես հարկն է օգնություն տրամադրել։ Հիմա Էրդողանը բղավում է, թե հայերը օկուպանտ են, գրավել են ադրբեջանական հողերը, իսկ հայկական քարոզչությունը լռում է։ Արդյոք անկախացած Ղարաբաղը կարո՞ղ է օկուպանտ լինել, ինչո՞ւ է ԱԳՆ-ն լռում, շատ վատ է համակարգն աշխատում։ Հիմա ժամանակն է, որ Հայաստանը ոչ թե թաքնված, այլ անթաքույց օգնություն ցուցաբերի Արցախին, զորք մտցնի այնտեղ։ Այո՛, այնտեղ էլ է հայկական զորք, բայց այն Արցախի Պաշտպանության բանակի զորքն է, պետք է այստեղի զորքն էլ լինի։ Ես առաջարկում եմ, որ մենք հիմա ճանաչենք Արցախի անկախությունը, այդ դեպքում մենք Արցախի խնդրանքով կարող ենք պաշտոնապես այնտեղ զորք մտցնել։

Միևնույն ժամանակ դա վտանգավոր երևույթ է։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը չէին ճանաչում, հիմա էլ Նիկոլ Փաշինայնը մինչև վերջ այդ մասին չի մտածում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, Ալիևը պատասխանեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան։ Բայց հիմա եթե ճանաչենք Ղարաբաղը, այն կդառնա  Հայաստանի գաղութ, և եթե Ադրբեջանը կռվի Ղարաբաղի դեմ, կնշանակի, որ կռվում է ամբողջ Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ի դեմ։ Այդ դեպքում ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է Հայաստանին ու Ղարաբաղին պաշտպանեն։ Երևի ՀԱՊԿ-ի գործիչները  առաջարկում են, որ նման բան չարվի։

– Որպես միջանկյալ լուծում կարո՞ղ է լինել Արցախի հետ ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրումը։

– Պարոն Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, պետք է փոխօգնության համաձայնագիր ստորագրի։ Այդ դեպքում կստացվի, որ Արցախը  պաշտոնապես չի ճանաչում, և ՀԱՊԿ-ն այդ դեպքում անհարմար դրության մեջ չի հայտնվի։ ՀԱՊԿ-ը պետք է Հայաստանին, բայց ունի նաև որոշակի պարտավորություններ։ Այդ բազան ես ինչո՞ւ եմ ստեղծել, ահա այսօրվա համար։

– ՀԱՊԿ-ը նաև հիմա ունի պարտավորություններ, որովհետև հակառակորդը կրակում է նաև Վարդենիսի ուղղությամբ, նույնիսկ քաղաքացիական զոհ ունենք։

– ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա հղի ու զգուշացնի Ադրբեջանին, որ դուք հարձակվում եք անկախ Հայաստանի վրա, ինչն էլ նշանակում է հարձակում ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի, Ղրղըզստանի, Բելառուսի ու Տաջիկստանի վրա։ Նույնիսկ երբ հուլիսին տավուշյան շրջանում ադրբեջանական կողմից հարձակում եղավ, այդ ժամանակ էլ պետք է ՀԱՊԿ-ին դիմեինք, իսկ ՀԱՊԿ-ը լռեց ու խայտառակվեց իր լռությամբ։ Թուրքերն էլ մտածեցին, որ կարող են հանգիստ հարձակվել Հայաստանի վրա, միևնույն է՝ ոչ ոք չի  աջակցի ու արձագանքի։ Նրանք ՀԱՊԿ-ը չեն համարում պարկեշտ կազմակերպություն ու դա ստուգեցին հուլիսին։ Ես ՀԱՊԿ-ը համարում եմ լուրջ կազմակերպություն, բայց Հայաստանն ու Ռուսաստանն ունեն նաև միջպետական համաձայնագրեր։ Մեզ համար ցանկալի չէ, որ Ռուսաստանը ներքաշվի այս պատերազմի մեջ, որովհետև դա արդեն կդառնա ռուս-թուրքական պատերազմ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ առճակատում։ Մեր Ղարաբաղը աշխարհի բոլոր ատոմային ռումբերից վտանգավոր է, եթե պայթի՝ ամբողջ տարածաշրջանը կպայթի։ Ընդ որում՝ շեշտեմ, որ Վրաստանն էլ օգնում է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանք ունեն դավաճան իշխանություն։ Հայ կամավորներին թույլ չեն տալիս գալ Հայաստան, ժողովուրդը մեղավոր չէ, բայց իշխանությունները կատարում են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները, փակել են անգամ օդը։

– Պարոն գեներալ, Արցախի նախագահն ասում է, որ սա մեր վերջին պատերազմն է, և կան տեսակետներ, որ մենք հիմա պետք է մինչև վերջ գնանք ու հասնենք Ադրբեջանի կապիտուլյացիային, համաձա՞յն եք։

– Առաջինը, վերջինը, մեջտեղինը՝ դրանք դատարկ խոսակցություններ են։ Երբեք վերջինը չի լինում։ Թուրքիան 100 տարի առաջ սկսեց ոչնչացնել հայերին, ու վերջը չկա, հարյուր տարի է՝ շարունակում է այդ ցեղասպան քաղաքականությունը։ Ու դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ այդ երկիրը ղեկավարեն Էրդողանի նմանները։ Իսկ ժողովուրդը կատարում է իր ղեկավարների հանձնարարությունները։ Ես թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց այդ ժողովուրդը ծնել է այնպիսի զինվորների, որոնք հայերի գլուխ են կտրում։ Հայերը ձեզ ի՞նչ են արել, միշտ ազնիվ ու պարկեշտ ձևով աշխատել են։ Հիմա Էրդողանն ու Ալիևը որոշել են ոչնչացնել մեզ, բայց այդ ճանապարհով խաղաղություն լինել չի կարող։ Հիմա Ադրբեջանը խաղաղ բնակչությանն է կոտորում, խաղաղ բնակչությանը սպանում։ Թուրքերն  են, որ միշտ ոչնչացրել են հայ, հույն, սիրիացի, քուրդ, եզդի  ժողովուրդներին։ Դա է իրենց քաղաքականությունը։ Սա վերջին պատերազմը չէ։ Եթե նույնիսկ իրենք ինչ-որ բնակավայր վերցնեն, մեր ժողովուրդը արժանի հակահարված կտա։ Այդ վայրերում մենք պարտիզանական մարտեր կվարենք, մենք թույլ չենք տա մեր հայրենիքը խլել։ Այս ժողովուրդը թույլ չի տա իրեն կոտորել, թող նման հույսեր չունենան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում