ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ասել է, որ ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Թուրքիան չխառնվի ղարաբաղյան հակամարտությանը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Առաջին հեռուստաբանավեճը ԱՄՆ գալիք ընտրություններից առաջ տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո թեկնածուները առնվազն երկու անգամ կհանդիպեն եթերում: Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: