Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Սա 10 տարի առաջվա Թուրքիան չէ, բոլորն ատում են նրան, ու մեզ փրկում է այն փաստը, որ նա կանգնած է Ադրբեջանի թիկունքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, ի՞նչ դիտարկումներ ունեք արցախյան ճակատում տեղի ունեցող պատերազմական գործողությունների շուրջ։ Կա տեսակետ, որ սա կարող է հերթական ռուսական սադրանքը լինել, որպեսզի Հայաստանը դիմի «ավագ եղբոր» օգնությանը։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Ամեն ինչ կարող է լինել։ Բայց, անկեղծ ասած, այս անգամ այդ գործոնը չեմ տեսնում։ Ռուսաստանը հասկանում է, որ ցանկացած դեպքում իր դերն ու ազդեցությունը շատ մեծ է, լրացուցիչ անգամ պետք չէ ապացուցել, որ առանց իրենց մեզ համար դժվար կլինի։ Այս պատերազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի համար միակ զսպիչ մեխանիզմը Ռուսաստանն է։ Մոսկվան չունի անհրաժեշտություն Հայաստանին լրացուցիչ անգամ ապացուցելու, որ մենք կախված ենք Ռուսաստանից։ Դժբախտաբար, մենք անվտանգության ոլորտում այլընտրանք չունենք։ Դա է պատճառը, որ այսօր ես Ռուսաստանի գործոնը չեմ տեսնում։

2016 թվականին այդ գործոնը ես տեսնում էի։ Քանի որ նախկին իշխանությունները խոցելի էին, Ռուսաստանը նրանց վրա կոմպրոմատ ուներ։ Ռուսաստանն ուզում էր, որ նախկին իշխանությունները գնային փոխզիջումների ու լավ լծակ էր նրանց վրա ազդելու, Ադրբեջանին ակնարկ արեցին, որ հարձակվի։ Նիկոլ Փաշինյանը խոցելի չէ, նրա վրա որևէ կոմպրոմատ չունեն, ուստի անիմաստ է այդ նույն սցենարով գնալը։ Դա է պատճառը, որ այս անգամ Ռուսաստանի գործոնը չկա, պետք չէր ապացուցել, որ նա Հայաստանին պետք է։ Առանց այդ էլ Թուրքիայի գործոնն այնքան մեծ է, որ առանց Ռուսաստանի մենք այդ հարցը չենք կարող լուծել։

Կա մի երկրորդ խաղացող, որը կարող էր զսպիչ լինել Թուրքիայի համար՝ Միացյալ Նահանգները։ Բայց քանի որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ակտիվ փուլում չեն, այդ գործոնն այսօր չի կարող աշխատել։ Եթե մենք ամերիկացիների հետ ավելի ակտիվ աշխատենք, այդ գործոնը ևս կարող է օգտակար լինել, այժմ այն ակտիվ փուլում չէ։

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեր դեմ կռվում է Թուրքիան։ Եվ այսօր մենք մի իրավիճակի ենք բախվում, երբ Ադրբեջանն ունի հզոր հովանավոր, իսկ Հայաստանը՝ ոչ, լսում ենք միայն միջազգային հանրության չեզոք, հավասարության նշան դնող հայտարարություններ։

Աչքով չտանք, բայց մեզ շատ ձեռնտու է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում։ Հիմա մեզ փրկում է այն փաստը, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին։ Դա տաս տարի առաջվա Թուրքիան չէ։ Այս Թուրքիային բոլորն ատում են։ Կա մեծ լարվածություն ֆրանս-թուրքական հարաբերություններում։ Կիպրոսը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը շատ վատ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նույնիսկ կարող են պատերազմական գործողություններ լինել Թուրքիայի ու իմ թվարկած այս պետությունների հետ առանձին-առանձին։ Ուրեմն մեզ ձեռնտու է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Մեզ համար շատ կարևոր է, որ Թուրքիան աջակցի Ադրբեջանին՝ քաղաքականապես, ոչ թե զենքով ու զինամթերքով։

Դա բերում է նրան, որ մենք ձեռք բերեցինք ավելի ուժեղ դաշնակիցներ։ Օրինակ՝ Տավուշի դեպքերի ժամանակ Կիպրոսը մեզ աջակցեց, հիմա ՝ Հունաստանը, որի արտգործնախարարը մեր ԱԳ նախարար Մնացականյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել։ Ֆրանկոֆոնիայի 58 անդամ երկրների քարտուղարությունը կոշտ հայտարարություն արեց՝ դատապարտելով Ադրբեջանին։ Ուզում եմ ասել, որ աշխարհի տրամադրությունները փոխվում են՝ հօգուտ Հայաստանի։ Այո՛, մի մասը նեյտրալ են ասում, դա էլ վատ չէ։ Ուկրաինան միշտ մեր դեմ էր խոսում, իսկ երեկ Ուկրաինայի հայտարարությունը բավականին հավասարակշռված ու լավն էր։ Դա միայն դրական եմ գնահատում։ Մեզ համար շատ ցանկալի է, որ Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը։

– Սա կարո՞ղ է վերածվել ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման։

– Բացառվում է։ ՆԱՏՕ-ն ունի լուրջ վերապահումներ Թուրքիայի քաղաքականության նկատմամբ։ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի համար լուրջ խնդիր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում