Լուրեր
Վիրավոր զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել. բոլորը քաջ, ուժեղ տղաներ են, ոչ ոք չի գանգատվում, որ ինչ-որ տեղը ցավում է. բժիշկ
  • 17:38
  • 2020-09-29
  • Դիտումներ՝ *

«Վիրավոր բոլոր զինծառայողները շատ ուժեղ տղաներ են։ Ոչ ոք չի գանգատվում, որ ցավ ունի, որ ինչ-որ տեղը ցավում է։ Հրաշք տղաներ են, քաջ-քաջ տղաներ են։ Նրանք վիրավորվել են, հասել են հիվանդանոց, բայց իրենց ձայնը չի լսվում, ոչ ոք չի տրտնջում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը, որն այս պահին Հայաստանում է և «Էրեբունի» բժշկական կենտրոնում զբաղվում է վիրավոր զինծառայողներին տրամադրվող բուժօգնությամբ։ «Ես սփյուռքահայ բժիշկ եմ, բայց առաջին հերթին հայ եմ ու պատրաստ եմ նաև առաջին գիծ գնալ»,- ասաց բժիշկը։

Աբգարյանի խոսքերով՝ վիրավոր զինծառայողների հիմնական մասը պայթյունների հետևանքով ստացել են բեկորային վիրավորումներ։ Մեկ զինծառայող այրվածքներով է տեղափոխվել, բայց արդեն լավ է նրա վիճակը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք ու նրանց հետ բերենք։ Ունենք և՛ ծանր, և՛ թեթև վիրավորեր, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ նրանց հետ բերենք, առողջացնենք։ Բժիշկներն ամենամեծ նվիրումով են աշխատում»,- ասաց բժիշկը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *