Monday, 19 04 2021
ԱՄՆ պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի, կօգնեն Հայաստանին ազատվել ռուսական գաղութային լծից
12:58
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
ւզում ենք վարչապետը մեզ մի դրական պատասխան տա․ ժամկետային զինծառայողի մայր
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
Տեսնենք մեր վարչապետը ինչ կասի․ ժամկետային զինծառայողի ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
12:35
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
ՊՆ-ն խորը քնի մեջ է․ վարչապետին սուտ են զեկուցում․ ժամկետային զինծառայողի հայր
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:30
Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ հարաբերությունները վստահելի է անվանել
Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին
09:10
Թրամփը քննադատել է մինչև սեպտեմբերի 11-ը զորքն Աֆղանստանից դուրս բերելու որոշումը
«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»
08:45
Ծնունդդ շնորհավոր, Քորթնի Քարդաշկա՛ն, իմ հայ թագուհի․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը

«Մեզ սիրահարված երկիր չկա». Ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը թույլ կտա, որ Հայաստանը խոսի Արցախի անունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության քարտուղար  Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալայան, Հայաստանի իշխող ուժը քննարկում է Արցախի հեռ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Քանի որ Դաշնակցությունը սա բազմիցս առաջարկել է, ի՞նչ կարծիք ունեք՝ անհրաժե՞շտ է դա անել հիմա։

Քանի որ ռազմական գործողություններն ավելի են սաստկանում, կարծում եմ՝ նման դաշինք ունենալը նպատակահարմար է։ Այն իրավական հնարավորություն կտա, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Արցախի անվտանգության երաշխավորը։ Մյուս  կողմից էլ՝ հենց այդ ֆորմատով կներկայանա միջազգային հանրությանը։

– Ինչպե՞ս կարձագանքի դրան հակառակ կողմը։

– Հիմնական մտահոգությունը բանակցությունների վրա բացասական հետևանք ունենալու հանգամանքն էր։ Բայց հիմա բանակցություններ չկան, պատերազմ է։ Մյուս կողմից էլ՝ կարծում եմ, դա չի խանգարի, որ բանակցեն։ Եթե նման դաշինք ստորագրվի, ինչո՞ւ պետք է դա ընդհանուր գործընթացին խանգարի։ Ասեմ նաև՝ քանի որ այս պահին հիմնական բանակցողը Հայաստանի Հանրապետությունն է, միջազգային հանրությունն էլ պետք է ըմբռնումով ընդունի այն հանգամանքը, որ վերջիվերջո երկրների միջև պետք է լինի փաստաթղթային ամրագրում, որը թույլ կտա, որ այս երկիրը խոսի մյուսի անունից։ Ճիշտը այն է, որ Արցախը բանակցային գործընթացին մասնակցի, բայց քանի որ Ադրբեջանը դա չի ընդունում, միջազգային հանրությունն էլ այդ հարցով համապատասխան ճնշում չի գործադրում, որ Արցախը մասնակցի, նման որոշումը Հայաստանի կողմից իրավաչափ կլինի։

– Մենք  հիմա տեսնում ենք, որ կա Թուրքիա, որն աջակցում է Ադրբեջանին, հավասարության նշան դնող միջազգային հանրության կոչեր ու միայնակ Հայաստան ու Արցախ։ Ի՞նչ վտանգներ ունի այս իրավիճակը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն ու Արցախն այս պատերազմում մենակ են մնացել։

– Ցավոք սրտի, ինչ-որ տեղ՝ այո։ Երբ նայում ես ռուսական լրատվամիջոցները, ես քիչ առաջ դիտում էի «Ռոսիա 1»-ը , Պետդումայի պատգամավորները հստակ ադրբեջանամետ դիրքորոշում էին առաջ քաշում։ Այդ ամենը հիմնավորվում էր Հայաստանի ներքաղաքական կացությամբ։ Ասում էին՝ նոր իշխանությունները հետապնդում են նախկիններին, որոնք ՌԴ իշխանությունների հետ համագործակցում էին։ Ու մոտավորապես հետևյալ միտքն էին առաջ քաշում՝ ի՞նչ իմաստ կա աջակցել Հայաստանին։ Ահա այսպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել։ Պետք է խորհել, մտածել ու փորձել հարցին ճիշտ լուծում ապահովել։

– «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ կրակի դադարեցումից և զինադադարից հետո հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղ մուտք գործեն ռուս խաղաղապահներ: Սա հնարավո՞ր սցենար է։

– Հենց այդ հաղորդման մեջ այդ հարցը շոշափվում էր։ Բայց այդ զորքերը որտե՞ղ պետք է տեղավորվեն, խոսվում էր կազանյան փաստաթղթի, հինգ շրջանների հանձնման մասին։ Վերջիվերջո երկրները ունեն շահեր, մեզ սիրահարված երկիր չկա։ Պետք է նստել, խոսել, փորձել տարբեր միջազգային կառույցների, գերտերությունների հետ քննարկել։ Սա սոսկ միայն հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, տարածաշրջանով հետաքրքրված են այլ երկրներ ևս։ Սրանք մեսիջներ են, որ մեզ փորձում են հասցնել։ Բոլոր դեպքերում, պատերազմը՝ պատերազմ, բայց միանշանակ է, որ պետք է խոսել, փորձել ճանապարհներ որոնել։ Այսինքն՝ մարտի դաշտին զուգահեռ պետք է ակտիվանա նաև դիվանագիտական ոլորտը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});