Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում պատրաստ է աջակցել Բաքվին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում: Ստորև ներկայացնում ենք հայտարությունն անփոփոխ.
«Այս խնդիրը միայն մեկ լուծում ունի. Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի տարածքից: Եթե դա տեղի չունենա, խնդիրը չի լուծվի: Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ ռազմի դաշտում»,- նրա խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը: