Թուրքիայում ազգայնականները սադրանք են կազմակերպել Հայոց պատրիարքարանի մոտ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը:
«Նման ցույց անցկացնելու թույլտվությունն այնպիսի փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքարանը, սադրանք է:
Կոչ եմ անում կառավարությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր Պատրիարքության և ինստիտուտների վերաբերյալ:
Ատելության խոսքն ավարտվում է ատելության հողի վրա հանցագործություններով:
Դադարեցրեք ատելության քաղաքականությունը»,- գրել է Փայլյանը՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը: