«Տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային»:
Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի։
Հիշեցնենք, որ երեկվանից ՀՀ ամբողջ տարածքում ինքնաբուխ կերպով սկսվել է սննդի, հիգիենիկ պարագաների ու դեղորայքի հավաքագրումը՝ բանակին փոխանցելու համար: