Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողնեերի հետ կարճ ճեպազրույց է ունեցել ու անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմական գործողություններին։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն բան, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղանին, մեջբերեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի ու ՌԴ ղեկավարի հեռախոսազրույցը.«Ամենասկզբից Ռուսաստանը ակտիվ գործել է, մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեն ու կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում