Ազգերի լիգայում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները չեն նախատեսվում հետաձգել, չնայած Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև սրված ռազմական հակամարտությանը:
Այս մասին հայտնել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) աղբյուրը:
«ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, և առաջիկա բոլոր խաղերը նախատեսվում է անցկացնել ըստ ժամանակացույցի», – նշել է կազմակերպության ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը մրցաշարում կխաղա Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանի հավաքականը հոկտեմբերի 13-ին կհանդիպի Կիպրոսի հետ: