Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Պատերազմական վիճակում դրոշակակիր ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է

Ռազմական դրության պայմաններում Հայաստանը պետք է չեղարկի 2013-ին ընդունված բաց երկնքի քաղաքականությունը, որը պատուհաս է դարձել Հայաստանի համար։ Անհրաժեշտություն է ունենալ սեփական կամ դրոշակակիր ավիափոխադրող, վերականգնել երկու հայկական ուղևորափոխադրող ընկերությունների՝ «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» լիցենզիաները ու փակել Հայաստանի օդային սահմանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

Ի դեպ՝ նշենք, որ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներն և ավիացիոն մասնագետները դիմել են կառավարությանը անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջափակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները․

1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների՝ Օդանավ շահագործողի վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։ «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է դիմումին և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով, որոնցից մեկն այս պահին գտնվում է Գյումրիում։

Ոլորտի մասնագետ Նավիկ Խաչատրյանը նախքան բացատրելը, թե ինչ ասել է փակել օդային սահմանը, խոսեց ռազմական դրության, պատերազմական իրավիճակում ազգային կամ դրոշակակիր ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։ «Արցախյան պատերազմի օրերին՝ 90-ականներին, Փարիզից օդանավեր էին թռչում, կարևորագույն իրեր էին բերվում, որոշ աղբյուրների համաձայն՝ անգամ զենք էր գալիս։ Դրսի աշխարհի հետ կապը շատ կարևոր է։ Ասենք, օրինակ, մենք ուզում ենք ռազմական խորհրդականներ գան մեր երկիր։ Մենք էլ կուզեինք, օրինակ, ֆրանսիացի մասնագետներ գան, Կիպրոսից գան Հայաստան։ Ռուսների մասին խոսք չկա, իրենք «Աէրոֆլոտ» ունեն, այդ հարցը կազմակերպում են։ Բայց նման իրավիճակներում շատ կարևոր է ազգային փոխադրող ունենալը։ Գիտեք ինչ, պետության իրական սուվերենությունը դրոշակակիր ավիափոխադրող ունենալն է։ Եթե դու չունես փոխադրող, դրսի խոշոր խաղացողների մոտ ընկալվում ես ինչ-որ մեկի «գուբերնիան»։ Ո՞վ է շատ թռնում քո երկիր, Ռուսաստա՞նը, այո՛։ Վերջ, որոշված է։ Դա նաև խանգարում է մեծ ներդրողների Հայաստան գալուն։ Մարդիկ ասում են՝ ինչ սուվերեն պետություն, եթե չունի ազգային փոխադրող, իմաստ չունի այնտեղ ներդրում անել»,- ասաց Նավիկ Խաչատրյանը։

Գալով բաց երկնքի քաղաքականության վերանայման անհրաժեշտությանը, ոլորտի մասնագետն, օրինակ բերելով ուկրաինական ավիաընկերության կողմից այս պատերազմական իրավիճակում չեղարկած չվերթներին, ասաց՝ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանին անթաքույց սատարող Ուկրաինան երբ ուզում՝ չեղարկում է չվերթները, երբ ուզում՝ վերականգնում, քանի որ Հայաստանում բաց երկինք է, ով երբ ուզի՝ կարող է թռիչք կատարել։

«Իրենք ասում են՝ մեկ է, դուք բաց երկինք ունեք, հիմա մենք չենք ուզում ձեր երկիրն օգտվի այս գծից, չվերթներ չենք անում, հետո կվերականգնենք։ Դե, բարով եք եկել։ Մենք էլ վաղը չենք թողնելու։ Եթե հետագայում ուկրաինական ավիաընկերությունը դիմի մեզ, մենք պետք է այնպես անենք, որ իրենց համար ոչ շահեկան լինի Հայաստան թռիչք կատարելը։ Մենք չենք ուզում՝ ինչքան շուն-գել կա, մեր երկիր թռնի այս ռազմական դրության պայմաններում։ Մենք փոքր պետություն ենք, հազիվ կարողանանք այս պատերազմի տակից դուրս գալ։ Մենք չենք ասում՝ փակվում ենք որպես երկիր, այլ հակառակը, ասում ենք՝ մինչև 2013 թվականի պայմանները պետք է ստեղծել։ Այսինքն՝ այն օդային հաղորդակցությունը, որը գործել է մինչև բաց երկնքի քաղաքականության սահմանումը։ Այդ ժամանակ պետք է գործի երկու երկրների միջև համապատասխան պայմանագիր, ու մենք ուսումնասիրելով կհասկանանք՝ տվյալ ավիաընկերությունն արժանի՞ է Հայաստան թռնելու, թե՞ ոչ։ Թե դա այն երկիրն է, որը պատերազմի ժամանակ չեղարկեց չվերթները ու նսեմացրեց մեր շահառուներին։ Խնդիրը սա է։

Մենք պետք է մեր ատամները ցույց տանք Ուկրաինայի նման պետությանը, որ իրենք չեն որոշում միայն։ Մենք ենք որոշում՝ ով գա մեր երկիր։ Սա նորմալ պրոցեդուրա է։ Սա նաև պետք է խթան լինի տեղական արտադրողին ստեղծելու ու զարգացնելու համար»,- մանրամասնեց ոլորտի մասնագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում