ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Ի դեպ, հիշեցնենք, որ անցած հեռուստամարաթոնի կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար ստեղծվել էր հատուկ շտաբ, որը ղեկավարում էր հենց Սպարտակ Թեւոսյանը: