ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդներ է անվանել նրանց, ովքեր պնդում են, թե ինքը ցանկացել է իր դստերը՝ Իվանկային առաջադրել փոխնախագահի պաշտոնում, երբ 2016 թվականի ընտրություններին էր գնում ։
«Այժմ կեղծ լուրեր հաղորդող CNN-ը հայտնում է, թե ես ուզում էի, որ իմ դուստրը՝ Իվանկան, ինձ հետ առաաջադրվի 2016 թ. ընտրություններում որպես փոխնախագահ: Սխալ և բացարձակ անհեթեթ: Այդ մարդիկ հիվանդ են»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։