Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
«Այս պահին Վիլնյուսում Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունենում Էմանուել Մակրոնի հետ», – ասված է Տիխանովսկայայի մամուլի ծառայության Telegram-ալիքում:
Ինչպես նշվում է, երկխոսության հիմնական թեման կլինի Բելառուսում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը և «այլ երկրների, այդ թվում` Ֆրանսիայի հնարավոր միջնորդությունը»: