Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում իր դաշնակից Արբեջանին օգնության․ Reuters

Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել,   որտեղ նշվում է, որ «հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում Բաքվին աջակցելու համար Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան»։

Reuters-ը տեղեկացնում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի ներկայացրած տվյալների՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։ Ըստ Reuters-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սակայն հերքել է այս պնդումը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա որևէ մեկնաբանություն այս երկրից չի ստացվել, չնայած, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը խոստացել են աջակցել Բաքվին։

Երկու զինյալներ Reuters-ին պատմել են, որ իրենք հյուսիսային Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբերից են և, որ իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։ Զինյալները սակայն հրաժարվել են ներկայանալ։

Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող «Ահրար ալ-Շամ» խմբավորման շարքերում կռված զինյալը պատմել է, որ ստիպված է դիմել այս քայլին, քանի որ ապրելու միջոց չունի։

Երկու զինյալներն էլ հայտնել են, որ իրենց ամսական 1500 դոլար են խոստացել, ինչը մեծ գումար է Սիրիայի համար։

Reuters-ի զրուցակից սիրիացի մյուս զինյալի խոսքով՝ իրեն հաղորդել են, որ շուրջ 1000 սիրիացի է տեղակայվում Ադրբեջանում։ Այլ ապստամբները, որոնք նույնպես հրաժարվել են ներկայանալ, հայտնել են 700-1000 զինյալի մասին։

Երկու զինյալները Reuters-ին անցյալ շաբաթ պատմել էին, որ պետք է մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ հսկելու, ոչ թե կռվելու համար։  Սեպտեմբերի 28-ին, սակայն, գործակալությունը նրանց հետ չի կարողացել կապ հաստատել և պարզել նրանց գտնվելու վայրը։

Գործակալությունը նշում է, որ Թուրքիան բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին, իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել էր իր հարևանի վրա հարձակվելու մեջ։

Սիրիացի զինյալների օգտագործումը, ըստ գործակալության, երրորդ թատերաբեմն է ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև տարածաշրջանային մրցակցության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում