Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Թուրքիայում հակահայկական տրամադրություններ առայժմ չկան, սակայն քարոզչությունը գրգռում է այնտեղ ապրող ադրբեջանցիներին»

«Թուրքիայում բնակվող հայերը իրենց առայժմ ապահով են զգում, և տարհանման անհրաժեշտություն չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան  հայկական դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը։

Նրա  խոսքով, սակայն, վերջին երկու օրվա ընթացքում թուրքական լրատվամիջոցները 24-ժամյա ռեժիմով պատմում են, որ հայկական ուժերը  հարձակվել են  ադրբեջանական խաղաղ, բնակելի տարածքների վրա, ռմբակոծում են դրանք. «Այսինքն՝ լրատվությունն անընդհատ ներկայացնում է տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը, սակայն դրանով գրգռում են այստեղ՝ Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին։ Երեկ ես այստեղ գտնվող թաղամասերից մեկում բնակվող հայաստանցիներից լսեցի, որ ադրբեջանցիները ակտիվացել են, մեքենաներով, դրոշներով, կարելի է ասել, հակահայկական երթ են կազմակերպել։ Այսքանը միայն։ Այս պահին ուրիշ լարվածություն առանձնապես չկա, և հույս ունենք, որ այս պատերազմը երկար չի տևի, ու կխաղաղվեն բոլորը»,- ասաց Ավագյանը։

Հայկական դպրոցի ուսուցչուհին ասաց, որ բնական է՝ Թուրքիայում գտնվող ադրբեջանցիները պետք է ակտիվանային, և եթե քարոզչության ֆոնի վրա այդ ակտիվացումը շարունակվի, հետևանքները լավը չեն լինելու։ «Բայց ես դեռևս չեմ լսել հայերի նկատմամբ ընդգծված որևէ վերաբերմունքի, գործողության մասին։ Ես ձեզ ասեմ, որ Թուրքիայի բնակչության մեծ մասն անգամ Հայաստանի տեղը չգիտի։ Շատ ժամանակ, երբ շփման ժամանակ խոսում ենք, թե որտեղից ենք եկել և այլն, մարդիկ անգամ չգիտեն Հայաստանի տեղը։ Իսկ հիմա, երբ լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ 24 ժամ ցույց են տալիս և խոսում են Հայաստանի մասին, հնարավոր է՝ տրամադրությունները փոխվեն։ Բայց իրավիճակը դեռ շատ թարմ է, այս երկու օրը ես տնից դուրս չեմ եկել, դասերը օնլայն ենք անում։ Այստեղ էլ  կորոնավիրուսի հետ կապված դեպքերը շատացել են, անհրաժեշտության դեպքում ենք դուրս գալիս տանից

։ Իսկ հայաշատ վայրերում, որտեղ մեծաթիվ հայաստանցիներ են ապրում, հետևում եմ, հարցնում եմ բոլորին, ու առայժմ որևէ վտանգավոր  բան չկա։ Իրադարձություն, դեպքեր չեն եղել։ Բայց կարծում եմ, որ քարոզչությունը հետևանքներ կունենա»,- ասաց Ավագյանը՝ հավելելով, որ իրենք էլ իրենց հերթին հայաստանցիներին հորդորում են խաղաղ լինել, հորդորում են փողոցներում շատ  չլինել, վեճերի չբռնվել, մինչև  հասկանալի դառնա, թե իրադարձությունները ինչպես են զարգանում։

Այսինքն՝ պնդում եք, որ այս պահին Թուրքիայում հայերին սպառնացող վտանգ չկա՞, ու տարհանման անհրաժեշտություն չկա՞, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, կրկնում եմ, որ իրավիճակը հանգիստ է  առայժմ:

Այստեղ ապրող շատ ծանոթ հայեր ունեմ, հետաքրքրվում եմ, ու ամեն ինչ խաղաղ է առայժմ»։

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անհրաժեշտ է մշակել և ունենալ Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիների էվակուացման հստակ ծրագիր թշնամական այս երկրում ազգայնական տրամադրությունների հնարավոր սրման դեպքում: «Նույնիսկ մոտակա ժամանակահատվածում նման իրավիճակ չունենալու դեպքում ևս անհրաժեշտ է մտածել մեր հայրենակիցներին այս երկրում մնալու ռիսկերի մասին տեղեկացնելու և զգուշացնելու մասին»,- գրել էր Մանուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում