Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջավախքում Արցախին օգնելու ուղիներ են քննարկվում

Նինոծմինդա քաղաքում սեպտեմբերի 28-ին տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին: Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:

«Այսօր շատ մարդիկ ցանկանում են գնալ Ղարաբաղ մեր հայրենակիցներին օգնելու համար, սակայն սահմանները փակ են, և մենք պետք է հասկանանք մեր հետագա քայլերը: Նախ մենք կազմում ենք կամավորների ցուցակները, որոնք ուղարկելու ենք Հայաստան, որպեսզի տեսնենք՝ ինչ պատասխան կստանանք: Քիչ հետո մենք նաև հստակ կիմանանք, թե բացի կենդանի ուժից, ինչ հնարավոր ձևերով կարող ենք օգնել մեր հայրենիքին՝ կլինի դա ֆինանսական, թե առաջնային օգտագործման պարագաների տեսքով»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է երիտասարդներից մեկը:

Մեկ այլ մասնակցի խոսքով՝ ջավախցիներին բաժին է հասել ունենալ երկու հայրենիք, և այսօր մայր հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ուստի ջավախահայերը հնարավորություն ունեն իրենց ունեցած ռեսուրսներով ու գիտելիքներով կանգնել հայ զինվորի կողքին:

«Այսօր մենք եղբայրներով հավաքվել ենք մեր կամքը արտահայտելու: Այստեղ չկա ոչ մի քաղաքական, ֆինանսական և այլ գործոն: Ես իմ և իմ ընկերների անունից կարող եմ ասել, որ պատրաստ ենք գնալ այն թեժ վայրեր, որտեղ զոհվում են 2000 թվականին ծնված՝ 19-20 տարեկան զինվորները: Մեր այսօրվա սերունդը քնած չէ և ցանկացած պահին պատրաստ է լինել մեր եղբայրների կողքին»,-  մեզ հետ զրույցում ասաց հավաքի մասնակիցներից մեկ այլ երիտասարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում