Կենաց մահու պատերազմ է, համոզված եղեք՝ հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող իմ հարենակիցներով: Այնքան կամավորականներ կան, որ չենք հասցնում նրանց ցանկություն կատարել՝ ուղարկել մարտական դիրք՝ պաշտպանելու հող հայրենին: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը հավելեց, որ այժմ կռվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: